(placeholder)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

ՎՆԱՍԻՑ ՎԱԽԵՑՈՂ ՎՆԱՍԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայերը սիրուն ու նոր բաներից զզվում են։ Նոր բան տեսնելուց՝ անպայման ասում են՝ սա վնաս ա։ Կամ ասում են՝ սա կքանդվի, կփլի, կփչանա։ Անգամ նոր տարվա տոնածառի մասին մեկը չասեց՝ լավն է, վատն է, տգեղ է, սիրուն է։ Ասեցին՝ թանկ ա։ Ոնց որ իրենք են փողը տվել կամ էլ, եթե էժան լիներ՝ մնացած փողը իրենց էին տալու։ Մի տաս տարի առաջ հրապարակում ինչ-որ եւրոպական ընկերություն շատ սիրուն լույսեր էր դրել։ Մեկը էդ կողմը չնայեց, բայց հենց հայտնվեց պարանի վրա ներվային շարժումներ անող մի հատ միջնադարյան փահլեւան՝ բոլորը վազեցին, որ նայեն էդ իդիոտին։ Էդպես են սրանք։ Կոնդիցիոները վնաս ա, միքրոալիքային վառարանը ռակի բուն ա, iqos-ը խիմիա ա, լվացք չորացնող գործիքը փչացնում ա լվացքը (իսկ իր կինը չի փչանում ձմեռվա ցրտին լվացք փռելով), wi-fi-ն էլ է վնաս, Tefal-ը վատն ա, պապուս ժանգոտ մանղալը լավ, iqos-ը վնաս է, իսկ իր շան հոտով պաբիլոզը անվնաս...

Ինչ ասես....


ՉՏԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ինձ թվում է, որ ինչ-որ մեկին բարձր պաշտոնի նշանակելուց առաջ, պետք է նրան ուղարկել որեւէ եւրոպական երկիր, որ այնտեղ ապրի այնքան ժամանակ՝ մինչեւ չտեսությունը ԴՆԹ-ի միջից դուրս գա։ Որ մենակ ապրի հանրակացարաններում, հետո վատ ու լավ հյուրանոցներում, իմանա թե 3 աստղանի հյուրանոցն ինչով է տարբերվում 5 աստղանիից, հինգ աստղանին էլ ինչով է տարբերվում Four Seasons George V-ից, իմանա, թե որ սրճարանում ոնց են սպասարկում, որ կարողանա McDonalds-ը տարբերել Eleven Madison Park-իցոր մետրո նստի, ավտոբուս նստի, հետո տաքսի նստիսպասարկում տեսնիհասկանա, թե ոնց են տարբեր ազգություններ շփվում իրար հետմի հատ Լուվր ու Վերսալ մտնի, օրեր անցկացնի էնտեղ,… որ վերջապես մարդը կրթվի,… Համբոյի հետ քաղաք եկած ժամանակվա տրեխների հոտը վրայից հանի, մաքուր սափրվի, ճիշտ օծանելիք ցանի վրան

Այ էդ ժամանակ գուցե նա հասկանա, որ կիրթ մարդը չի լինում զոռբա եւ ինքնավստահ, լինում է համեստ, լինում է հանդուրժող, երբեք չի ասում՝ «ես ամեն ինչ գիտեմ», երբ մի բանի համար հանդիմանում են՝ երբեք չի ասում «լավ եմ արել», սխալների համար ներողություն է խնդրում, ու երբ իրեն հանդիմանելով ասում են «Տավար»՝ չի ասում «Դու ես»։


ՀԵՐԻՔ ՍԻՐԵՍ ՔՈ ԳԵՂԸ

Հաղորդաշար կա այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում եւրոպայում, մասնավորապես սկանդինավյան երկրներում, հիմնականում Նորվեգիայում եւ Դենմարքում։ Ուզում էի հարց տալ՝ դիտում ե՞ք, թե՞ ձեզ միայն ձեր գեղամիջում կատարվածն է հետաքրքրում, ձեր քպ-մպները, ձեր գրանտալափները, ձեր գցողներն ու ձեր նստող-ելնողները։ Հետաքրքիր չի՞, թե ինչպիսին է, օրինակ Քոփենհագենի քաղաքային գրադարանը, հետաքրքիր չի՞ այնտեղի երիտասարդության կերպը, մարդկային հարաբերությունները, ժպիտը։ Չէ՞։ Սասուն Միքայելյանն է՞ հետաքրքիր։ Մարդը ցույց է տալիս գերզարգացած եւ քաղաքակիրթ երկրներ, որոնցում կա առողջ, կիրթ եւ բարեսիրտ հասարակություն, ինչո՞ւ չեք դիտում։ Թե՞ սովորելու բան չունեք, դուք էդ սաղ անցել եք ու գիտեք։ Ինչի՞ որեւեէ մեկը չի կիսվում էդ հաղորդումներով, ինչո՞ւ վիճաբանություններ չեն լինում։ Օրինակ ցուցադրեցին մի դանեմարքցի տարեց մարդու, որ դարձել էր հասարակական գործիչ եւ այդ գործն անում էր միանգամայն անվճար, այլ ոչ գրանտներ լափելով ու հոգին ծախելով։ Ձեզ հետաքրքիր չի՞ հոգին չծախած մարդ տեսնելը։ Պատկերացրեք, որ աշխարհում կան մարդիկ, որ իրենց հոգիները չեն ծախել, չեք հավատո՞ւմ։ Թե՞ ուրիշ երկրներից փողն առած ու սեփական երկիրը մարդասիրության անունի տակ քանդող ու ծվատող պառվիբոզերին եք հավատում։ Թե՞ դրանց այլանդակ տեսքն ու հոտն եք սիրում։ Էդ գործիչ-մարդն ասում էր՝ «Ես դարձա հասարակական գործիչ, որովհետեւ հասկացա, որ այն ինչ ես ունեմ՝ հասարակությունն է ինձ տվել եւ ես պարտավոր եմ կարեցածին չափով վերադարձնել նրան իմ վերցրածը, պարտավոր եմ օգնել հասարակությանը»։ Ու հենց էստեղ՝ հաստատ մի 200 գլուխ հայ կասի՝ սուԹ ա ասում, ախպեր»։

Ո՞նց է սուտ ասում, ինչի՞ է սուտ ասում։ Էդ արատավոր ու փչացած մարդն է կասկածում ամեն բանի, նրանք այդպիսին չեն։

Բա հիմա ո՞վ է փչացածը։

Բա դուք ուզում եք զարգացած երկիր կառուցել՝ ինչի՞ չեք նայում նրանց, ովքեր դա ստեղծել են։ Ինչի՞ չեք հետաքրքրվում, ինչի՞ հարց չեք տալիս՝ «Ախպեր, էս մարդիկ 10 դարից ավել թագավորություն ունեն, պետություն ունեն, մի հատ ուսումնասիրեմ, տեսնեմ ինչի՞ց է, որ իրենք ունեն, իսկ ես իմ չոլերում վեր ընկած դեռ անտիկ աշխարհի թագավորներին եմ մտաբերում, ցեղակրոն-մեղակրոն եմ խառնում իրար ու հետ եմ գնում՝ դեպի նախնադար»։

Գոնե դիտեք ու պիմիտիվ հիգիենա սովորեք, տեսեք, որ կան հասարակարգեր, որտեղ որ մարդիկ իրենց տան առջեւը մաքրում են ու ներկու, այլ ոչ ապրում է ժանգի ու կեղտի մեջ։

Լավ չի։



ԱՆԹՐԱՇ ՉՄՈՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխարհում կա սափրող սարք Gillette Fusion Proglide, կան նաեւ էլեկտրական սարքեր Braun կամ Philips electric shavers, որոնք նախատեսված են այն նպատակի համար, որ կիրթ մարդիկ ունենան սափրված եւ կոկիկ տեսք, իսկ եթե միրուք են պահում, ապա կան styling trimmers-ներ, որ այդ միրուքը լինի հավասարաչափ, մաքուր եւ մազերը չցցվեն ու մտնեն միրուքակրի բերանը։

Լավ, բա դուք ինչի՞ եք ձեր նախամարդու միրուքներով ֆռֆռում ու իբր դա քիչ է՝ նկարվում նախընտրական աֆիշների վրա ու ցփխում քաղաքի պատերին։

Ամոթ չի՞։

Կամ ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Իբր դուք զբաղված տղերք եք ու անձնական հիգիենայի ժամանակ չունե՞ք։ Թե՞ ուզում եք ինչ-որ բանով տարբերվել մյուսներից, նկատի ունեմ՝ մարդկանցից։ Դե ուրեմն կանաչ կամ կապույտ ներկեք մազներդ ու միրուքներդ, ճակատներիդ էլ տատու արեք, գրեք «Չիմանաք ես գ7 եմ»։

Ու էդպես եթե դուք ուզում եք մյուսներից տարբերվեք՝ դառնում եք սաղդ իրար նման հորթերի կոլեկցիա։

Ամբողջ քաղաքը ոնց որ մահմեդական երկրի աղոթարան լինի։

Անգամ ISIS-ի անդամներն էդքան գեշ չեն, ինչքան դուք։

Մի խոսքով, գնացեք մտածեք, ինչ ուզում եք արեք, մենակ թե գոնե 2020-ից  ձեզ տեսնեմ լողացած, սափրված ու եղունգները կտրած։ Ու աշխատեք քիչ խոսել կամ ընդհանրապես լռել, որովհետեւ պատգամավորը եւ քաղաքական գործիչը պետք է կարողանա իր ապուշությունը թաքցնել, դա էլ է շնորհք։


ԱՆՏԱՂԱՆԴՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՇՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանում դերասանները լինում են չորս տեսակի՝ դերասաններ, դեռասաններ, թերասաններ եւ տեռասաններ։

Առաջին. դերասանները՝ տաղանդավոր չասենք, բայց տանղանդավորոտ, միջին, նորմալ, հանգիստ դերասաններ են, խաղում են տարբեր բեմերին, տարբեր հավաքական խմբերում։ Դեռասանները, դրանք պետական թատրոններում շպրտված մարմիններն են։ Այդ թատրոններում՝ դեր կխաղան կամ չեն խաղա՝ ամեն ամիս իրենց 60-80.000 դրամը թոշակի նման կստանան ու կպահպանեն իրենց չարդարացված գոյությունը։ Հա, կարող են նաեւ եւս մի քանի գրոշի համար առկայծել սերիալներում։ Կարողություններով՝ անտաղանդ չասենք, բայց հիմնականում անտաղանդոտ, բայց տանելի եւ անվնաս մարդիկ են։ Սրանցից հետո գալիս են թերասանները, որոնք լրիվ թերի սարքած կենդանիներ են։ Նրանք շպրտված են սերիալներում, անտաղանդությունը չռում է աչքերից, քթերից ու ականջներից։ Սրանց որձերը միշտ հանդես են գալիս չորրորդ օրվա թրաշով, խոսում են բերանները 8-ից 14 սանտիմետր աջ, ձախ, վերեւ ու ներքեւ ծռելով, իսկ էգերի ամեն շրթունքը լցված է 500 գրամ կաուչուկով, կրծքերն էլ ոնց որ պենոպլաստից լինեն, ընդ որում՝ չորս կրծքերն էլ։ Տպավորություն կա, որ էդ թերասանների էգերից էլ, որձերի վրայից էլ մի հոտ է բուրում, որին մենք, թերասանաբաններս, հին հունարենով անվանում ենք քաքի հոտ։

Հա, սրանցից շատերը համարվում են «հայտնի» ու հենց մեկը մի նոր նախագիծ է սկսում՝ անպայման էս անասուններին կանչում է, որ երեւան։ Ու սրանք սկսում են նույն հիմար դեմքի արտահայտությամբ էշություններ անել։

Հաջորդը ամենաայլանդակ տեսակը տեռասաններն են։ Սրանք հիմնականում բնակվում են «կատակերգական», «հումորային» սիթքոմներում։ Էս իդիոտները փող են աշխատում իրենց այլանդակ, անհամաչափ, անագորույն եւ քստմնելի մարմնի միջոցով։ Այսինքն՝ մարմնավաճառ են։ Մեկը ապուշ հայացք ունի եւ այդպես «ծիրաղեցնում» մարդկանց, մյուսը գետնին կպած գաճաճ շուն է՝ այդպես է ուրախացնում հանրությանը (բայց ի՞նչ խնդալու բան կա ուրիշի կոլոտության մեջ, դրա համար պետք է լաց լինել, դա էդ մարդու դժբախտությունն է)… համյուսը ընդհանրապես դեմք չունի, մյուսի ձեռներն են կարճ, տորսը երկար, մյուսի ոտքերն են ծուռ։ Մեկը սրանց չի ասում՝ այ անասուն, դու մարմնի թերություն ունես, ոտերդ ծուռ են, կոլոտ ես, երկար ես՝ դու պիտի դրանից ամաչես, դու պիտի դա թաքցնես, հիմա դրել ես փող ե՞ս աշխատում քո ուռոդության վրա, հորթ։

Մի խոսքով՝ կապիկ, էլի։ Ու էս իդիոտները կարող են տասնամյակներով խաղալ իշխանական tv-ալիքներում, այնտեղից անհռելի գումարներ պոկել, բայց խոսել, որ «ժողովրդի» հետ են, հեղափոխական են ու չգիտես ինչ։ Ասա՝ ոչխար, դու քո կապիկությամբ՝ էդ ի՞նչ ժողովրդական, ի՞նչ սոցիալական թեմաներ ես շոշափել, որ հիմա էլ ժորովրդի հետ ես։ Ուռոդներ, ձեր թեմաները սրանք են՝ կենցաղային քաքոտ պատմություններ, հեր-մեր-աղջիկ-տղա-փեսաԲա էլ ի՞նչ ես բառաչում, այ ոչխարի բալա

Ու ոչ մեկը չի ասում, որ ձեր արածը, այ էշի բալեք՝ վատ բան է ու դուք անասուն եք։ Չի ասում։

Մի խոսքով, էս է սրանց արածը, էս է ձեր բոլորի ունեցածը։



ՈՒՐԻՇԻ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՂ ՄՈՂԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխարհի ամենատափակ մարդիկ դրանք իրենց չսիրած մարդկանց «թուրք» ասող հայերն են։ Դրանք շատ ցածր մարդիկ են։ Մի հարցնող լինի՝ ինչի՞ դուք ձեր վրա չեք ուզում նայել։ Կոնկրետ թուրքն ի՞նչ կապ ունի, եթե դուք սոցցանցերը լցրել եք աղքատ ու չմո խավի ամենակեղտոտ, ամենագարշելի ֆեյքերովերկիրը լցրել եք սորոսա-գրանտակեր պիդրներով եւ այլ ծախու պոռնիկներովձեր ահաբեկիչները հայ են սպանում՝ աչքերն էլ չեն թարթում, հայ ընտանիքներ են դժբախտացնում, իսկ դուք դրանց ասում եք՝ հերոսշաբաթը մեկ պառակտվում եք ու davajan turki lamuk ասելով իրար եք քրֆումամեն էշի ասածի հավատում եք, հետո էդ նույն էշին turk ասելով սկսում եք քացու տակ առնել

Հիմա կասեք, որ չեք անո՞ւմ։ Թե՞ կասեք, որ անում եք ու լավ եք անում։

Թե՞ մարդ կլինեք ու կասեք՝ ներողություն, սխալվում էինք, չէինք հասկանում, կներեք։

Երբեք չեք ասի։

Դրա համար էլ երբեք լավ չեք ապրելու։

Որովհետեւ ոչ մեկը չգիտի ազնվությունն ինչ է։ Մոռացել են։



ՏՈՆԱՍԵՐ ՁԵՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քաղաքի մաքրության մասին խոսել միայն շաբաթօրյակներին... կանանց եւ մայրերին վերաբերմունք ցույց տալ միայն մարտի ութին կամ ապրիլի յոթին... անկախության մասին հիշել միայն մայիսի քսանութին կամ սեպտեմբերի քսանմեկին... սիրված գրողներին եւ բոլոր մեծերին ցիտել նրանց ծննդյան եւ մանավանդ մահվան օրերին... Իսկ մնացած օրերին ք@քել քաղաքի մեջ, կեղտոտել, չներկել, քանդել... կանանց քրֆել ու ծեծել... Խաբել, ծախել... երկրից փախչել ու հայրենիքին ք..նել...

Բայց էդ մի քանի տոնական օրերին ընկնել էկրան ու իրենց ցույց տալ:

Ամոթ չի՞։ Չէ՞։ Լավ։


ԵԿԵՂԵՑԻ, ՄՈՄ, ԽԱՉՔԱՐ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆ ՍԻՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մի անգամ ինձ ընկերության հայտ էր ուղարկել եկեղեցում մոմ վառելիս նկար դրած մի երիտասարդ։ Դա իր գլխավոր նկարն էր։ Բայց նման երիտասարդ է՞ լինում աշխարհում։ Ինչի՞ պիտի 21-րդ դարի երիտասարդը մոմ վառի։ Լավ, վառում է, թող վառի, բայց ֆեյսբո՞ւք ինչի է գցում դա։ Ինչի՞։ Որ կարծենք, թե հավատացյալ տղա ե՞ս։ Բայց մեր խ......ին պետք է՞ իմանալ, որ դու հավատացյալ ես։ Մենք միայն իմացանք, որ դու ձեւական, դատարկ ու հիմար գյադա ես։ էսքան բան իմացանք քո մասին։ Հա, ու սրանց նմաններն են, որ ասում են, թե եւրոպացիների ժպիտը կեղծ ա, ախպեր, դա ձեւական ա։ Իր արածները ձեւական չեն։ Միայն իր ցուցադրական աղոթելու ու մոմ վառելու նկարներն են, որ անկեղծ են եւ ի խորոց սրտի։


ԼԱՎ ԱՊՐԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՍՐԻԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո՞նց կարող է այս ժողովուրդը մտածել լավ կյանքի եւ լավ ապրելու մասին, եթե նա նախկիում կատարել եւ հիմա էլ կատարում է ներքոհիշյալ վատ բաները.

1. Տասնամյակներով ընտրակաշառք է վերցրել, ընտրել է ու հիմա ցանկանում է պատժել ընտրակաշառք տվողներին (ո՞նց կարող է նման ստոր եւ անազնիվ մարդը լավ ապրել)

2. Պայքարելու համար տասնամյակներով փող է վերցրել (պայքարի համար փող վերցնում է միայն այն մարդը, ում մայրը եղել է սեռական ծառայությունների մատուցող)

3. Լինելով բացառապես անգրագետ ու չտես՝ հետհեղափոխական պաշտոն է ստացել ու սկսել է պոռնիկի նման պառկել իրեն պաշտոն տվողների տակ։

4. Վրեժխնդրությամբ ու քինախնդությամբ է լցված նախկին իշխանավորների նկատմամբ (քինախնդիր մարդը ո՞նց կարող է երջանիկ լինել)

5. Վրեժխնդրությամբ ու քինախնդությամբ է սկսել լցվել ներկաիշխանավորների նկատմամբ

6. Ոչ մի բան ստեղծած չլինելով՝ անխնա քանդում է եղածը, իհարկե արտաբերելով «Մենք ստեղծագործ, շինարար ժողովուրդ ենք» քստմնելի արտահայտությունը

8. Անընդհատ արտաբերում է mer poxer@ lapel en զզվանք արտահայտությունը։

ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ԱՆՈՂՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ, ՈՒՐ ՄՆԱՑ ԼԱՎ ԱՊՐԵԼՈՒ


ԻՇԽԱՆԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՓԱԿԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Մեկ-մե տպավորություն կա, որ էս մարդկանց չի հետաքրքրում իրենց աշխատանքը, ընտանիքը, արվեստը, գիտությունը։ Իրենց հետաքրքրում է, թե ինչ է անում կամ ասում իշխանությունը։ Այսինքն, իրենք ավանակի նման շարունակում են հավատալ այն բանին, որ իրենց լավ ու վատ ապրելն ու ընդհանուր ճակատագիրը կախված է իշխանություններից։ Եվ դա նրանք անում են միտումնավոր, որպեսզի ընթացքում ինչ կղկղանք էլ ուտեն, վերջում ասեն, որ իշխանություններն էին մեղավոր։ Ու ասեմ, որ հենց նույն ձրիակեր ավանակներն էլ ասում էին,որ ամեն ինչում 2018-ից առաջ եղած իշխանություններն էին մեղավոր։

Էդպես էլ շարունակեք ապրել։ Մի աշխատեք, խաբեք իրար, ծախեք, գցեք, մեկ է, վերջում ասելու եք իշխանություններն արեցին։

Էդպես հեշտ է ապրելը։


ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԴԵՄՔԸ

«Այդ երիտասարդ պաշտոնամոլ-քծնողի դալուկ դեմքին դրոշմված էր անառողջ ինքնավստահություն, իսկ նրա կիսապղտոր հայացքում գծագրվում էր պլեբեյական վատորակությունից առաջ եկած աղաղակող չտեսություն, ճորտական համառություն, բանվոր-գյուղացիական քանդողականություն եւ այդ ամենն, իհարկե, շաղախված էր ռամկական շահախարդախության գույնզգույն երանգներով։ Ընդհանուր առմամբ նա մանրե էր, երեւի աղիքային ցուպիկԱյո, դա նրա անուն ազգանունն էր Ցուպիկ Աղիքային»…


ԱԶԳԱԿԱՆՆԵՐ ՍԻՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշխարհում չկա ավելի զզվելի, գարշելի, նողկալի եւ եղկելի բան, քան որեւէ ստեղծագործության մեջ հանդես եկող ազգականները։ Ի՞նչ է նշանակում, երբ ֆիլմի կամ սերիալի հերոսներն են հերը, մերը, տղեն, աղջիկը, տատը, պապը, էլ չասեմ, որ էդ նախիրին խառնվում է զոքանչը, կեսուրը կամ կեսրարը։

Ես միշտ մտածում եմ՝ արա, էս անասունները ինչի՞ են իրար հետ ապրում, ի՞նչ իրավունքով են իրար կյանքի մեջ խառնվում, արա, չկա՞ սրանց կյանքում անծանոթ մարդ, որ հետը կոնֆլիկտ ունենան էս տավարները։

Բայց դե երեւի ռեյթինգ բերող նախիրը էդ է սրում, որովհետեւ եթե էդ սաղ ընտանիքի անդամները ապրում են իրար հետ՝ իրենք չեն կարող իրար չք...նել։ Էդ էլ սիրում է էս ընտանեկան incest-ի վիրտուոզ հեռուստադիտողը։


ԲՈՂՈՔԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԼՈՂԱՑԻՐ

Վերջերս տաքսու վարորդները կառավարության շենքի մոտ բունտ էին անում, թե բա՝ կամերաները մեզ նկարում են, մեզ էլի տուգանում են, մենք կանգնելու տեղ չունենք, բայց մենք պայքարել ենք… за что дрались, блядь?

Ու ոչ մեկը չկար, որ հարց տա՝ ինչի՞ ես սափրված չեմ ու ինչի՞ էսքան չմո տեսք ունեմ, ինչո՞ւ է օձիքս կեղտոտարդյո՞ք ես բարեխիղճ վարորդ եմ, արդո՞ք բոլոր փողոցների տեղերը գիտե՞մ, հը՞ուղեւորի ներկայությամբ չե՞մ ծխում, հեռախոսով բարձր չե՞մ խոսում, մանրը վերադարձնո՞ւմ եմ, մանր պահո՞ւմ եմ արդյոք ինձ մոտ, քյասիբի ռադիոս անջատա՞ծ եմ պահում, թե զլում եմ մինչեւ վերջ

Այ եթե այս հարցերը իրենք իրենց տային եւ հետո սափրվեին, լողանային, քարտեզը բացեին ու փողոցների տեղերը սերտեին, ծխախոտն ու ռադիոն անջատեին, մոտները միշտ 5000 դրամի մանր մետաղադրամներ պահեին՝ կասեինք, որ արդարացի պահանջներ ունեն։

Իսկ հիմա կասենք՝ գնացեք տուն։



ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եթե ուզում ես օգնել նախկին հանցագործին, մարդասպանին, տուժածին, ծեծվածին, աղքատին, անապահովին կամ ընդհանրապես որեւէ նման բանի՝ պիտի այնպես անես, որ վերջինս հանկարծ չիմանա, որ դու ես օգնել, որովհետեւ դրանցից ոչ մեկը քեզ չի ների, վրեժխնդիր կլինի։

Ոչ մեկը։

Հենց այնպես, ձեւի համար չեմ գրում սա, զգուշացնում եմ, որ կրակը չընկնես, կյանքն այնքան երկար չի, որ ամեն անգամ հիասթափվես։ Խելոք մարդիկ ոչ մեկին եւ ոչ մի բանի չեն հավատում եւ չեն հիասթափվում։ Հիմար մարդիկ՝ հավատում են եւ հիասթափվում։

Եթե ողջ են մնում, իհարկե։


ԱՌԱՋ ԵՎ ՀԻՄԱ

Առաջներում մարդիկ ուզում էին լինել երջանիկ, լինել հաջողակ, իսկ հիմա բոլորն ուզում են լինել նախկին փողոց փակող, նախկին քաղբանտարկյալ, բայց իրականում բոլորն էլ նախկին մարդիկ են, որ հիմա դարձել են ներկա պոռնիկ։

Եւ անկասկած՝ ապագա զոհ։


ԱՆԱՍՆԱՀԱՅԸ

Գիտե՞ք որն է անասուն հայը, այսինքն անասնահայը։ Դա նա է, որ իր ծուռումուռ շարած տան պատերը դրսի կողմից ալարում է ցեմենտով կամ գաջով փակել, ալարում է ներկել, տան դարպասները թողնում է կղկղանքի գույնի ժանգի մեջ, իր տան առջեւը ոչ միայն չի մաքրում, այլեւ խոզի պես կեղտոտում է, հետո նստում է բակի ժանգոտ բեսեդկում, իր նման անասնահայերի հետ ժամերով բլոտ է խաղում, ընթացքում բողոքում է, որ գործ չկա, փող չկա, ոչ մի բան չկա, հետո մտնում է change.օրգ ու մասնակցում է ստորագրահավաքի, որ հնդիկները եւ այլազգիները չգան իր երկիր դրախտավայրը ու իր նման ստեղծագործ, աշխատասեր ու շինարար մարդուց էժանով չխլեն գործը։

Սա է անասնահայը, սա է բոլոր դարերի ամենամեծ սրիկահայը։

Իսկ դրսից եկածների դեմ ստորագրահավաք կազմակերպող ու դա խրախուսող հայը՝ դա կղկղանքահայն է։


ԵՎՍ ՄԻ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԱՅ

Ուրեմն մի հատ հայ կար, որ 90 թվին գոռում էր «Լեւոն, Լեւոն»։ 96-նա էդ նույն հայը սկսեց գոռալ «Լեւոն, հեռացիր»։ 2008 թվին էդ նույն հայը էլի սկսեց գոռալ «Լեւոն, Լեւոն»։ Հետո պարզվեց, որ դա մի հատ հայ չի, դրանք լիքը հայեր են։

Բայց հարցն էն է, որ ոչ ոք էդպես էլ չհասկացավ, թե էս մեր Լեւոնն էդ տարիների ընթացքում ի՞նչ մետամորֆոզների էր ենթարկվում, որ էս մարդիկ չէին ջոկում, թե վերջապես ի՞նչ անի էս խեղճ մարդը՝ հեռանա՞, թե՞ մոտենա։

Էդպես էլ ոչ էդ մարդը կողմնորոշվեց, ոչ էլ ժորովուրդը, ոք ոչ մի բան չհասկացավ, երկնքից էլ երեք հատ փտած խնձոր ընկավ, մարդ չկերավ։


ՏՈՆԱԿԱՆ ՍԵՂԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Չի կարելի տոնական սեղանին դնել էնպիսի բաներ, որ բոլորն էլ դնում են։ Մարդը ոչխարից տարբերվում է նրանով, որ անհատականություն պիտի ունենա ամեն ինչում։ Օրինակ ոսկորով խոզի բուդը շատ հին բան է։ Եթե անպայման ուզում եք խոզ՝ ուրեմն դա կարող է լինել խոզի թիակը, բայց ոսկորը միջից հանված։ Ու դա պիտի լինի էգ խոզի թիակ, այսինքն գնելուց առաջ՝ պետք է վաճառողից մանրամասն տեղեկություններ իմանալ տվյալ խոզի նախկին կյանքի վերաբերյալ։ «Էգ ա՞, թե էգ չի» հարցը տալուց եւ «Էգ ա, ախպեր» պատասխանը ստանալուց հետո՝ պետք է ուշադիր նայել վաճառողի աչքերի մեջ եւ փորձել հասկանալ. արդյո՞ք վաճառողը գիտի խոզի անունը (ասենք Նազիկ կամ Հրանուշ) եւ արդյո՞ք անձամբ օգտվել է խոզի էգ լինելու հանգամանքից։ Եւ եթե օգտվել է՝ ապա ի՞նչպիսի սիրային հարաբերություններ են եղել նրա ու խոզի միջեւ, ի՞նչ սիրով է սիրել՝ մարմնական թե՞ պլատոնական, ինչ խոստումներ է տվել, ասենք՝ կամուսնանամ հետդ, չեմ ամուսնանանման բաներ։ Հետո թիակը պետք է երկու օր պահել աղա-պղպեղաջրի մեջ, այնուհետ նրան պետք է անհատական մերսումներ անել ծովակաղամբի մածուկով եւ սոյայի հյութով։ Պետք է վերեւից դանակով կտրվածքներ անել, որ կտրելը հեշտ լինի, պետք է գիտենալ, թե ինչ երգեր պետք է միացված լինեն այն պահին, երբ խոզուհուն պիտի դնեք փուռը։ Այսինքն, եթե ռաբիզ երգերի տակ անեք էդ բանը՝ խոզից անասուն համ կգա։ Լավ կլինի միացնել Շուբերթի քառյակներից մեկը, նման դեպքում շատ կիրթ եւ նուրբ համ կունենա ձեր խոզը։

Գեղեցիկ ապրել է պետք։


ԱՐՎԵՍՏԱԳԵՏԱՁԻԵՐԻ ՄԱՍԻՆ

Էս մեր արվեստի գործիչ եղբայրները (որոնց ես ասում եմ «Եղբայր Սալիերի») դարձել են լրիվ մուրացկան, ընդ որում փոքրապատիվ, որովհետեւ էդ մեծապատիվը իրենք դեռ «բեմադրում» են իրենց թատրոններում։ Նրանք մշակույթի նախարարությունից անընդհատ ինչ-որ բաներ են պահանջում ու չես հասկանում, թե ինչի համար։ Պահանջում են, դա էլ լցվում է մամուլում՝ էս թատրոնին ղեկավար է պետք, էն թատրոնին բյուջե է պետք, էս ռեժիսորին հնարավորություն է պետք, որ ֆիլմ նկարիՊետք է, պետք է, պետք է։

Մեկը չի ասում՝ ձեզ խելք պետք չի՞, ձեզ պիես պետք չի՞, ձեզ ժամանակակից դրամատուրգիա պետք չի՞, նոր խոսք պետք չի՞, նոր արտահայտամիջոցներ պետք չե՞ն։

Արաա′…

Ո՞ւմ խին եք դուք պետք, եթե դուք պիտի ունենաք թատրոնի շենք, 150 գլուխ դերասան ու ձեզ պիտի նախարարությունը բյուջե տա, որ դուք գնաք 150 տարվա Պեպո բեմադրեք կամ 70-80-ականների որեւեէ փտած եւրոպական պիես։

Ո՞ւմ եք պետք դուք, արա։

Սովորական մարդը եթե մտնի այսօրվա պետական թատրոնները ու փորձի զրուցել դրանց գեղարվեստական ղեկավարների հետ՝ երեք բառ խոսելուց հետո կհասկանա, որ էս մարդիկ լռվել մնացել են անցյալ դարի 80-ականներին ու նրանք ոչ միայն չգիտեն, թե ինչ բան է այսօրվա ժամանակակից թատրոնը, այլեւ չգիտեն, որ Բրեժնեւը մեռել ա։

Ամոթ է, շատ ամոթ։


ՎԱՅՐԵՆԻ ՊԱՌԱՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ուրեմն մն դեպք։ Աջափնյակի ընտրատեղամասը դպրոցի շենքում էր եւ ընտրակարգը պահպանողները դպրոցի ուսուցչուհիներն էին։ Ուսուցչուհին ո՞րն է՝ շատ կեղտոտ, չաղ, այլանդակ ու գարշելի կանայք պառավներ էին։ Լրիվ г@ндон պառավներ։ Ուրեմն սրանք բոլորի վրա կիրառում էին բռնություն՝ իրենց լրբի այլանդակ բարձր ձայնով գոռգոռում էին իրար վրա, մտնող-ելնողի վրա։ Ընտրատարածքը ոնց որ բազար լիներ։ Քոսոտ պառավներն իրենց սարի վրա էին զգում։ Շատ զզվեցի, շատ։ ՈՒ էնտեղ կային տարածքը ստուգողներ, որոնք ձայն չէին հանում՝ իրենց համար դա սովորական բան էր։ Վայրենական գոռգոռոցի տակ ընիրություն անցկացնելը սովորական բան էր, ջոկում ե՞ք։ Մի երկու բան ասեցի՝ ոչ ոք չլսեց, էդ ձենի տակ բան կլսվե՞ր։ Ուրիշ երկրում որ լիներ, ասենք Շվեդիայում կամ թեկուզ Հունաստանում՝ սրանց իսկույն կհավաքեին ու կտանեին, անգամ կդատեին։ Բայց էս էլ հեչ։ Ահավորն էն է, որ սրանք ուսուցչուհիներ էին, այն էլ տարիքն առած, պատվավոր։ Ու իրենք նույն կերպով բղավում են աշակերտների վրա, այսինքն կիրառում են բռնություն։ Հետո էլ ասում եք՝ բա ինչո՞ւ կիրթ սերունդ չի մեծանում։ Բա էս պառավների կողմից վախով դաստարակված երեխան ո՞նց կարող է դառնալ ՀՀ հպաաաարտ քաղաքացի, ո՞նց։ Էդ երեխան պիտի կոմլեքսավորվի ու դառնա վախցած մոզի։

Հետամնաց անասուններ, մարդը իր սեփական երեխայի վրա բղավելու իրավունք չունի, հա, հենց էդպես, չունի, դա բռնութղյուն է, դուք էս ի՞նչ եք անում, չոբան պառավներ։ Սրանք ծեծում էլ են աշակերտներին, իսկ դրա համար 10 տարի պիտի հասնի։

Գնացեք բռնեք էդ գ7 պառավներին, կարող եմ տանել ցույց տալ տեղը


ԷՊՈՍԻ ՊՂԾՈՒՄԸ

Ընդամենը մի հատ կարգին էպոս ունեինք, որը կոչվում էր «Սասնա ծռեր»: Փոքր ժամանակից սիրել եմ կարդալ։ Բայց հիմա չեմ ուզում կարդալ եւ չեմ ուզում այդ անունը լսել։ Որովհետեւ, ի թիվս ամեն ինչի՝ այդ անունն էլ պղծեցիք՝ ձեր անտաշ, հիմար, անմակարդակ ու անդուր մարդկանց պատճառով։

Հա ի՞նչ։ Բա Սասնա ծռերը, այսինքն Մեծ Մհերը, Սասունցի Դավիթը, Ձենով Օհանը հայ էին սպանո՞ւմ, բանկոմատ էին թալանո՞ւմ։ Հայի արյունէին թափում ու հետո ասում էին՝ պայքարում ե՞նք։ Ու հետո երկրի կառավարմանն էի՞ն խառնվում։ Անգամ Ցռան Վերգոն նման բան չէր անի։ Բա դուք ինչի՞ եք անում, ինչի՞ եք հակահիգիենիկ ապտաքինով եթեր դուրս գալիս՝ բերդում փտելու փոխարեն։

Բա կարելի է՞ էս աստիճանի ընկնել, արաա...

Ինչի՞ ազգային էպոսը պղծեծիք, այ բոշաներ, ինչի՞ ձեր կեղտոտ թաթերով ու կապիկային անթրաշ երեսներով փչացրիք այդ նվիրական բանը, ինչի՞։ Դա է՞ր հայրենասիրությունը, այ չմո, անգրագետ եւ երեխա որբացնող ... թուլեք։



ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ




«ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է

ԱՊՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ԱՄՈԹ ՉԼԻՆԻ» շարքից

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

«ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՎԱՏ ԲԱՆԵՐ ԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ»